211652_close_icon
views-count48369 դիտում article-date 16:28 10-07-2022

Ավտովթար Տավուշի մարզում. Nissan Tiida-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. այս դեպքում նույնպես քննչականը հրաժարվել է ժամանել դեպքի վայր, ասելով՝ մենք անելիք չունենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական  գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վթարի մասին տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որպեսզի հերթապահ քննիչը ժամանի դեպքի վայր, սակայն քննչականից հրաժարվել են ժամանել, պատճառաբանելով, որ իրենք անելիք չունեն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր