Խնդիր է դրված, որ «Ալաշկերտը» դուրս գա խմբային փուլ. Կարեն Բարսեղյան
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղին ընդառաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի նախաղային ասուլիսը.
«Եթե հաշվի առնեք, որ նախորդ մրցաշրջանում թիմը դուրս է եկել խմբային փուլ, զարմանալի կլիներ, որ այս տարի այլ խնդիր դրված լինել: Խնդիրը դրված է, որ թիմը դուրս գա խմբային փուլ: Մենք լավ նախապատրաստական շրջան ենք անցել ու գիտենք մեր թույլ ու ուժեղ կողմերը: Գոհ եմ տղաների աշխատանքից:
Ինչ վերաբերում է վաղվա խաղին, ասեմ, որ մեր մրցակիցը թույլ չէ, եթե տեսնենք նրանց բյուջեն ու պատմությունը: Մեզ դժվար խաղ է սպասվում, հատկապես եթե հաշվի առնենք, որ պատասխան խաղը մրցակցի հարկի տակ է լինելու»,-ասավ Բարսեղյանը:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» խաղը տեղի կունենա հուլիսի 7-ին ու կսկսվի 19:00-ին, հայտնում է Armsport.am-ը: