Եվրոպայի Լիգա. «Ալաշկերտը» վստահ հաղթանակով դուրս եկավ հաջորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Ալաշկերտը» պատասխան խաղում Սկոպյեյում 3:0 հաշվով հաղթեց «Մակեդոնիային»:
Առաջին խաղում հայկական թիմը հաղթել էր 3-1 հաշվով և 6:1 ընդհանուր հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ:
Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի «Ստյաուա» (Ռումինիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի հաղթողը։
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Մակեդոնիա» - «Ալաշկերտ»՝ 0։3
Ուրոշ Նենադովիչ, 21, Տյագո Գալվաո, 68, Տարոն Ոսկանյան, 74