166447 դիտում
09:42 06-07-2022
Պայթյուն՝ Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում, կա 1 զոհ, 6 վիրավոր, ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում պայթյուն է հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Տեղում են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։ Աշտարակի ոստիկանները սահմանազատել են տարածքը։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարները և սպասում են, որպեսզի ժամանեն փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանը, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են բանկի դիմաց կայանված մի քանի ավտոմեքենաներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 460+
460+