211652_close_icon
views-count108873 դիտում article-date 09:09 24-03-2017

Խոշոր պայթյուն-փլուզում Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել են ԱԻ նախարարը, Փրկարար ծառայության տնօրենը, մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07.45-ի սահմաններում Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհի վրա գտնվող թթվածնի (кислород) բալոնների արտադրամասում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Լայերտ Գրիգորյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Կարապետ Մանուկյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ամբողջովին անճանաչելի է դարձել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Կոտայքի մարզի փորձաքրեագետները, Կոտայքի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Արմեն Ազարյանն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Արտակ Հարությունյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն ու փլուզումն առաջացել են թթվածնի բալոններից։ Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության դատախազ Վարդան Մելքոնյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության տնօրեն, գեներալ Աշոտ Պետրոսյանն ու տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը։ Այս պահին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են կատարում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 220+
220+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր