211652_close_icon
views-count73226 դիտում article-date 13:47 01-07-2022

Արմավիրի մարզում 32-ամյա հայրը ԳԱԶ 31105-ով հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան 

Երեկ՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն իր ավտոմեքենայով երեխային, ով իր աղջիկն է, տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր