211652_close_icon
views-count31273 դիտում article-date 19:05 16-06-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. գերեզմաններում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «ԳԱԶ 31105» մակնիշի ավտոմեքենայում. քաղաքացիներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «ԳԱԶ 31105» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան, և ավտոմեքենան եղել է կայանված, երբ մեքենայի տերն ու նրա հարազատները իրենց հանգուցյալի գերեզմանին աշխատանքներ կատարելիս են եղել, երբ նկատել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակը։ Քաղաքացիներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր