1837 դիտում
11:01 01-07-2022
Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հիմքը կարող է տարածվել նաև ՔՊ-ականների վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին իշխանական ՔՊ խմբակցությունը ցանկանում է զրկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից այն հիմնավորմամբ, որ վերջինս չի կատարում իր պարտականությունները, չի նախագահում նիստերը եւ չի մասնակցում դրանց: Սակայն ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ:
Պասիվ հանձնաժողովներից է, օրինակ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է երեք նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն է, 9 նիստ է անցկացրել, իսկ, ահա, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 7 նիստ:
Սակայն այս ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ եւ նույնքան էլ միջազգային հանդիպումներ է ունեցել: Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
951 դիտում
11:14 01-07-2022
ԱԺ արտահերթ նստաշրջանը. օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերն է. ուղիղ
18227 դիտում
13:17 25-08-2021
Վահագն Ալեքսանյանը ոտքով խփեց Վահե Հակոբյանին. հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը. News.am
3559 դիտում
13:44 30-04-2015
Մագնիտսկու օրենքը կարող է տարածվել նաև Ադրբեջանի վրա
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1849 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»