211652_close_icon
views-count17972 դիտում article-date 13:17 25-08-2021

Վահագն Ալեքսանյանը ոտքով խփեց Վահե Հակոբյանին. հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը. News.am

ԱԺ նիստերի դալիճում քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոտքերով եւ ձեռքեով հարվածներ հասցրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, հայտնում է News.am-ը։

Նախ տեղից վեր կացավ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից  նրան հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Ընդ որում՝ կադրերից երևում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետևից հարվածում Հակոբյանին։ 

Իրավիճակն ավելի լարվեց, մյուս պատգամավորները նույնպես սկսեցին հարվածել մեկը մյուսին։ Ներս մտան ԱԺ անվտանգության աշխատակիցները։

Նմանատիպ նյութեր