Հայտնի է՝ ինչպես են պաշտոնազրկելու Գյումրու քաղաքապետին․ նրա դեմ քննչականում սկսվել է նոր իրավական գործընթաց. Aravot.am
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած մեղադրանքներին համընթաց՝ իրավական գործընթաց է սկսվել նրա դեմ։
ՀՀ գլխավոր դատախազությունը լրատվական մի քանի կայքերից առանձնացրել է Վարդան Ղուկասյանի հարցազրույցները Ռուսաստանի Դաշնության հետ միություն կազմելու մասին ու դրանք սեպտեմբերի 29-ին ուսումնասիրման ուղարկել ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր (ՔՈԳ) վարչություն։ ՔՈԳ վարչությունը ուսումնասիրել ու արձանագրել է հետևյալը․ «Auroranews.am լրատվական կայքում հրապարակված «Թուրքահպատակ շան տղա կասեմ նրան, ով ասի, թե սխալ եմ ասում, որ ՀՀ-ն պիտի ՌԴ-ի հետ միություն կազմի․ Ղուկասյան» վերտառությամբ հոդվածի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Կոլյայի Ղուկասյանը «24 NEWS» լրատվական ալիքին սեպտեմբերի 23-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ՀՀ-ն՝ իր օրենքներով, կառավարությունով, Ազգային ժողովով, իր նախագահով, ինքնորոշումը պաշտպանելով, ՌԴ-ի հետ պետ է միության կազմի լոկ նրա համար, որ տափաստանային ցեղի թուրքերի դեմ պաշտպանվեն։ Եվրոպան, ՌԴ-ն և Չինաստանն են միություն կազմում, ՀՀ-ն ի՞նչ է իրենց ներկայացնում,որ միություն չկազմի։ Իսկ եթե դրա համար ինչ-որ մեկն իրեն բան ասի, ինքը նրան կասի՝ թուրքահպատակ շան տղա։ Իսկ 16․09․2025 թվականին Tribune.am լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ Վարդան Ղուկասյանը նշել է, որ երկիրը տանում են թուրքացման, այլևս պետք է կողմնորոշվեն՝ կամ թուրքի կողմն են, կամ ռուսի հետ պետք է գնան։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: