2019-ին ՀՆԱ-ի 5,2-5,3 տոկոս աճ է կանխատեսվում. Տիգրան Խաչատրյան
Հայաստանում 2019 թվականի համախառն ներքին արդյունքի աճը կանխատեսվում է 5.2-5.3 տոկոսի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։
«Որոշ տարբերություններ լինում են, դրանք պայմանավորված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։