211652_close_icon
views-count38928 դիտում article-date 21:51 26-06-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս էլ հայտնվել է ռեստորանի կայանատեղիում՝ բախվելով հարսանքավորների մի քանի ավտոմեքենաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 18:40-ի սահմաններում, «Առինջ Մոլ» - Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 27-ամյա Կարեն Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Աշոտ Մուսայելյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով, հայտնվել «Ծիրանի» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում՝ բախվելով 38-ամյա Արմինե Ս.-ին պատկանող Skoda մակնիշի, 36-ամյա Գրիգոր Յայլախանյանին պատկանող Mercedes մակնիշի և 32-ամյա Սիրանույշ Աղեկյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենաներին:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանեl Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր