1962 դիտում
17:49 25-06-2022
Խնդիրների պատճառով «Կոլցովո» օդանավակայան վերադարձած Եկատերինբուրգ- Երևան չվերթի օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում
Եկատերինբուրգ – Երևան չվերթի քաղաքացիական ինքնաթիռը, որը նախորդ օրը որոշակի խնդիրների պատճառով հետ էր վերադարձել «Կոլցովո» օդանավակայան, հունիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 10:59-ին, թռիչք է կատարել դեպի իր նշանակման վայր: «Զվարթնոց» օդանավակայանից «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեցին, որ ռուսական «Ռոսիա» ավիաընկերությանը պատկանող՝ FV 6937 չվերթի «Սուպերջեթ» օդանավը Երևանի ժամանակով 13:19-ին արդեն բարեհաջող վայրէջք է կատարել:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ ըստ արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրի՝ հունիսի 24-ին Եկատերինբուրգ – Երևան չվերթի «Սուպերջեթ» քաղաքացիական օդանավը հերմետիզացիայի ցուցիչի ակտիվացումից հետո վերադարձել է «Կոլցովո» օդանավակայան: Ինքնաթիռում եղել է 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Նմանատիպ նյութեր
9586 դիտում
19:47 14-10-2016
Հյուսիսային Օսեթիայից ՌԴ ԱԻՆ օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
808 դիտում
12:32 26-04-2023
Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք է կատարել չեխական L-410–UVP E20 մարդատար օդանավը
61990 դիտում
22:41 21-09-2017
Մոսկվա- Գյումրի չվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում՝ ծխող ուղևորի պատճառով
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
277 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը