211652_close_icon

Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու․ Իշխան Սաղաթելյան

views-count1808 դիտում article-date 22:54 24-06-2022

Tert.am-ը գրում է. Արցախում կձևավորվի «Դիմադրություն» շարժման համակարգող խորհուրդ։ Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու։

Ֆրանսիայի հրապարակում հանրավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Նա տեղեկացրել է, որ Արցախում գտնվելու ընթացքում հանդիպել են հայկական ԱՀ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ․

«Բոլորը միասնական են ու միակամ այն հարցում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հնչեցված այն դիրքորոշումներին ի պատասխան, ըստ որոնց, իբրև, Արցախում կա այլ դիրքորոշում, պատասխանատու կերպով հայտարարում եմ այն, ինչը փոխանցել են մեզ»,- ասել է  Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր