slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նիկոլը երեկ ջարդեց իր միակ խաղաթուղթը՝ խաղաղության օրակարգը. Իշխան Սաղաթելյան. News.am
211652_close_icon

Նիկոլը երեկ ջարդեց իր միակ խաղաթուղթը՝ խաղաղության օրակարգը. Իշխան Սաղաթելյան. News.am

views-count3097 դիտում article-date 13:22 16-06-2022
1,5 տարի ամեն օր Նիկոլը խոսել է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգից. ինքը խոստացել է խաղաղություն, դրա հիման վրա է եկել իշխանության, խոսել է Արցախի ինքնորոշման մասին, բայց երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը կարող է հաջողել:

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը:

«Հիմա ասում է, որ չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը կարող է հաջողել, չկա երաշխիք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսինքն պատրաստ են ցանկացած լուծման, որտեղ կապահովվի արցախահայության անվտանգությանը: Եթե կա խելամիտ մարդ, որ մտածում է, որ Արցախը լինելով Ադրբեջանի կազմում հնարավոր է  ապահովել արցախցիների անվտանգությունը, դա կամ պետական դավաճան է, կամ իրավիճակից գաղափար չունի:

Նա երեկ ջարդեց իր միակ խաղաթուղթը՝ խաղաղության օրակարգը՝ հստակ ասելով, որ այս իմաստով էլ որեւէ երաշխիք չկա: Եթե անվտանգության առումով երաշխիք չկա, խաղաղության առումով երաշխիք չկա, էդ մարդը մնում է այլեւս, որ ի՞նչ անի:  Ակնհայտ է, որ Նիկոլը Ալիեւի հետ ունի ժամանակացույց, պայմանավորվածություն երկիրը հանձնելու:

Ակնհայտ է, որ այս շարժման ընթացքում այդ ժամանակացույցը խախտվել է, բայց պրոցեսը չի դադարել: Քանի սրանք կան, այդ վտանգը կախված է երկրի գլխին»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր