211652_close_icon
views-count1119 դիտում article-date 21:30 24-06-2022

Հայտնի է դարձել «Հայասայի» առաջին մրցակիցը կանանց Չեմպիոնների լիգայում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Հայասան» ընդգրկվել է նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբում, որի կիսաեզրափակիչ փուլում կմրցի իսլանդական «Վալյուր» թիմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հաղթանակի դեպքում հայկական ակումբը եզրափակիչ խաղում կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։

Խմբի խաղերը կկայանան օգոստոսի 18-21-ը՝ Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում։

Նմանատիպ նյութեր