Չեմպիոնների լիգա. Հայտնի է «Ալաշկերտի» առաջին մրցակիցը
ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» առաջին մրցակիցը կլինի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոման»:
Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 27/28-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 4/5-ին: Առաջին հանդիպումն «Ալաշկերտը» կանցկացնի սեփական հարկի տակ: