ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները, չխախտեն այն, վարորդներն էլ ավտոմեքենաները վարելիս պարտադիր իրենց մոտ ունենան վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր։
Այն վարորդները, ովքեր կխախտեն ճանապարհային երթևեկությա կանոնները, պարեկների և ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ու ավտոմեքենայի մակնիշից, կտեղափոխվեն պահպանվող հատուկ տարածք։
Այսօր՝ հունիսի 22-ին, Երևանում Toyota մակնիշի 40 ZZ 400 համարանիշի ավտոմեքենան Սունդուկյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց, ինչը նախ կոպիտ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է, և նաև կարող էր վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարոդների համար։
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները օպերատիվորեն կարձագանքեն և կհայտնաբերեն օրինախախտ վարորդին, ով կենթարկվի վարչական պատասխանատվության։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Երևանում Toyota-ի օրինախախտ վարորդը օրը ցերեկով երթևեկում էր հանդիպակաց. հավաքվածներն էլ ասում էին. «Դե, պարեկներ, հայտնաբերեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2022.06.22 16:37



Տեսանյութ
