Սադիո Մանեն տեղափոխվեց «Բավարիա». Ինձ դուր եկավ այս ակումբի մարզական նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»: Սենեգալցին գերմանական ակումբի հետ ստորագրել է 3-ամյա պայմանագիր:
«Երբ գործակալս առաջին անգամ ինձ ասաց «Բավարիայի» կողմից հետաքրքրության մասին, ես շատ ուրախացա: Միանգամից ինձ տեսա այնտեղ: Ինձ համար սա ճիշտ ակումբ է՝ ճիշտ պահին: Գործակալս ասաց, որ կային նաև այլ առաջարկներ, բայց ես միանգամից զգացի, որ պետք է ընտրեմ «Բավարիան»: Ինձ դուր եկավ այս ակումբի մարզական նախագիծը:
«Բավարիան» աշխարհի խոշորագույն թիմերից մեկն է, որը միշտ պայքարում է տիտղոսների համար: Այնպես որ, այստեղ գալը լավ գաղափար էր և ճիշտ որոշում»,- Մանեի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանեի համար «Բավարիան» «Լիվերպուլին» կվճարի 32 մլն եվրո, ևս 9 միլիոնը նախատեսված է պարգևավճարների տեսքով: Նոր ակումբում ֆուտբոլիստը կստանա տարեկան մոտ 20 մլն եվրո, իսկ Անգլիայում նա վաստակում էր տարեկան 12 մլն եվրո: