211652_close_icon
views-count1048 դիտում article-date 20:19 18-06-2022

Սադիո Մանեն կարող է շուտով համալրել «Բավարիայի» շարքերը

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հունիսի 21-ին բուժզննում կանցնի  «Բավարիա» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Բուժզննումը կկայանա Գերմանիայում, ինչից հետո 30-ամյա սենեգալցի ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի  «Բավարիայի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը Մանեի համար 35 մլն եվրո է առաջարկել և ևս 5 մլն եվրո՝ որպես բոնուս, որը կվճարվի հարձակվողի՝ որոշակի քանակով գոլերից հետո։ Սպասվում է, որ սենեգալցու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված կլինի 3 տարով։

Մանեն 2016 թվականից է հանդես գալիս  «Լիվերպուլում», ուր տեղափոխվել էր  «Սաութհեմփթոնից» 41,2 մլն եվրոյի դիմաց։ Մանեի պայմանագիրը  «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանում, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր