Աֆղանստանի արևելյան՝ Պակտիկա և Խոստ նահանգներում այս գիշեր տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 920 մարդ, 600-ից ավելի մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարությունում աղետների կառավարման փոխնախարար Շարաֆուդդին Մուսլիմը։
Հայտարարությունը հեռարձակել է TOLOnews հեռուստաալիքը։
Մուսլիմի խոսքով՝ զոհերի ընտանիքներին կվճարվի 100 հազար աֆղանի (մոտ 1100 դոլար) փոխհատուցում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 50 հազար աֆղանի (560 դոլար)։
Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Աֆղանստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորների թիվն անցնում է 600-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2022.06.22 14:40



Տեսանյութ
