Գավառ համայնքի բնակավայրերում փակվում են աղբավայրերը
Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ ընթանում են համայնքի վարչական կազմում ընդգրկված որոշ գյուղերի աղբավայրերի փակման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այժմ Նորատուս գյուղի Շոռգյոլի վանքի հարակից շուրջ 2 հեկտար տարածքում ընթանում են առկա աղբավայրի մաքրման եւ փակման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթացել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Աշխատանքներն իրականացվում են «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։
«Նորատուսում նախատեսված է մաքրել նաեւ «Բանջարանոցային» կոչվող տարածքը, որը դարձյալ տարիների ընթացքում վերածվել է աղբավայրի։ Շինարարական եւ կենցաղային աղբի մեծաքանակ կուտակումներ կան նաեւ Ծաղկաշեն բնակավայրի տարածքում, որը նախատեսված չէ աղբաթափման համար: Աշխատանքային շրջայցի շրջանակներում Գուրգեն Մարտիրոսյանը եղել է նաև Ծաղկաշենում ու տվել համապատասխան հանձնարարականներ՝ աղբը այդ տարածքից տեղափոխելու համար:
Աղբավայրեր կան նաև Գավառ համայնքի մի քանի բնակավայրերում։ Առաջիկայում մաքրվելու է Կարմիրգյուղ-Սարուխան բնակավայրերի միացման հատվածում առաջացած աղբավայրը։ Համայնքի խոշորացումից հետո Գավառում գործելու է մեկ հիմնական աղբավայր, որտեղ էլ տեղափոխվում է բոլոր բնակավայրերից հավաքված աղբը։ Գավառի համայնքապետարանը միաժամանակ կոչ է անում բնակիչներին եւ հորդորում, որպեսզի չնախատեսված վայրերում կենցաղային կամ շինարարական աղբ չթափեն»,- խնդիրը ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից: