211652_close_icon
views-count81279 դիտում article-date 11:14 22-06-2022

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանի ճահճացած ջրի մեջ. մահացածներին այնտեղից դուրս են բերել ջրափրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Թորգոմ Ներսիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանի ճահճացած ջրի մեջ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 30 ՀՋՋ-ից։ 

Դիերի որոնողական աշխատանքներին մասնակցել են 5 ջրափրկարար, իսկ ջրափրկարարներ Մելքոնյանն ու Մեսրոպյանը, որոշ հատվածներում մեծ դժվարությամբ կատարելով որոնողական աշխատանքներ, այնտեղից դուրս են բերել Թ. Ներսիսյանի և ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Գրիշա Հարությունյանի դիերը։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Մեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել ճահճից և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր