211652_close_icon
views-count1266 դիտում article-date 20:10 20-06-2022

Ռեքս Քալամյանը և Արթուր Նազարյանն այցելել են SADA-ի հայաստանյան գրասենյակ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը և ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այցելել են Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար, Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավոր SADA ընկերության Երևանի գրասենյակ։

Նրանց դիմավորել են SADA-ի Մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը, SADA GDC Armenia-ի գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը:

Ռեքս Քալամյանը կարևորել է SADA ընկերության աջակցությունը հայկական բասկետբոլին և հույս է հայտնել, որ այս համագործակցությունը կլինի երկարատև։

Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Նմանատիպ նյութեր