211652_close_icon
views-count2294 դիտում article-date 11:24 20-06-2022

Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», - նշված է որոշումներում։

Նմանատիպ նյութեր