Վարչապետի որոշումներով Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարներ են նշանակվել
                        ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումներով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ են նշանակվել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Գևորգյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,- ասված է որոշման տեքստում։
Մեկ այլ որոշմամբ՝ փոխնախարար է նշանակվել Կարեն Իսախանյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Իսախանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար է նշանակվել նաև Վաչե Տերտերյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վաչե Տերտերյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

