29313 դիտում
09:38 16-06-2022
Խոշոր հրդեհ Երևանում. ավտոտնակում կայանված Nissan Murano-ն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 31 շենքի մոտ գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն ավտոտնակում առաջացած հրդեհը։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել ու մեկուսացրել են այն։
Պարզվել է, որ ավտոտնակում ամբողջությամբ այրվել է Տիգրան Ա-ին պատկանող Nissan Murano մակնիշի ավտոմեքենան, ավտոպահեստամասեր և կեղացաղային իրեր։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրդեյի պատճառները ԱԻՆ-ում պարզվում են։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37976 դիտում
18:14 13-03-2017
Խոշոր հրդեհ Հրազդան քաղաքում. ավտոտնակում կայանված Nissan-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
31029 դիտում
16:50 17-11-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոտնակում կայանված Mercedes-ում հրդեհ է բռկնվել, այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ