211652_close_icon
views-count4056 դիտում article-date 22:11 14-06-2022

Ազգերի Լիգա. Անկարգապահությունը Հայաստանի հավաքականի վրա ծանր նստեց

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի Երևանում ընդունեց Շոտլանդիայի ընտրանում և 1-4 հաշվով պարտություն կրեց։

6-րդ րոպեին Վահան Բիչախչյանը բացեց խաղի հաշիվը։ 10 րոպե անց Սթյուարդ Արմսթրոնգը հավասարեցրեց հաշիվը:

Իսկ հետո մեր գլխավոր մրցակիցը դարձավ մեր իսկ կարգապահությունը: Ավելի ճիշտ՝ անկարգապահությունը: Մեր հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը չկարողացավ տիրապետել նյարդերը, անիմաստ տեղը հարվածեց մրցակցին, պարզ իրավիճակում իրար ետևից երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից՝ ծանր վիճակի մեջ դնելով թիմին: 

Շոտլանդացիները օգտվեցին նման նվերից և արագորեն իրացրեցրին թվային առավելությունը՝ Արմսթրոնգը դուբլ ձևակերպեց։

Երկրորդ կեսն անցավ շոտլանդացիների բացահայտ առավելությամբ, որոնք ևս երկու անգամ գրավեցին Յուրչենկոյի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով խոշոր։ 

Խաղավերջում մեր հավաքականը մնաց 9 հոգով. չափազանց կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտ ստացավ Արման Հովհաննիսյանը, որը երկրորդ խաղակեսում էր խաղադաշտ մտել:

Ակնհայտ է, որ նման ցածր կարգապահությամբ, վիճելի դրվագներում տղայական կեցվածքով մեր ազգային թիմը հեռուն չի գնա: Խոակին Կապառոսն առաջին հերթին այս ուղղությամբ պետք է աշխատի: 

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդն է խմբում, Շոտլանդիան 6 միավորով՝ 2-րդը: Խմբի առաջատար Ուկրաինան (6) և հետնապահ Իռլանդիան (3) 4-րդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր