1013 դիտում
16:36 14-06-2022
Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականին
Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը՝ նախագահությամբ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, փախնախագահներ Ալբեր Բոյաջյանի (ԱՄՆ), Ստեփան Տեր-Պեդրոսյանի(Լիբանան), Ռոլանդ Շառոյանի (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինե Դուզյանի( Ֆրանսիա), Ավո Թոքատլյանի(Արգենտինա), Եփրեմ Բաղի(Թուրքիա), Վրեժ Շառոյանի(Սիրիա), Շահան Սեմերջյանի(Լիբանան)։
Այդ մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ֆեյսբուքյան էջը։
«Նիստի ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային հերթական խաղերի կազմակերպման ու անցկացման հարցերը։
Որոշվել է.
1. Համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացնել 2023 թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում։
2. Ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպել Գյումրիում։
3. Ամառային խաղերն անցկացնել Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։
4. Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունն անցկացնել Երևանում։
5. Առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին ՝ պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին։
6. Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարօլիմպիկ խաղերի կազմակերպման հարցը։
7. Լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը։
8. Գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը։
9. Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1940 դիտում
23:00 21-05-2015
Համահայկական 6-րդ ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը
2844 դիտում
13:22 20-04-2019
Համահայկական ամառային խաղերը կանցկացվեն Հայաստանում և Արցախում
1837 դիտում
17:32 01-06-2016
Համահայկական 7-րդ ամառային խաղերը տեղի կունենան Արցախում
Այս բաժնից
1147 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1141 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1378 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը