211652_close_icon
views-count1158 դիտում article-date 14:57 14-06-2022

Ավստրալիան նվաճեց 2022թ. աշխարհի առաջնության 31-րդ ուղեգիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրալիայի հավաքականը ԱԱ-2022-ում ուղեգրի փլեյ-օֆֆի խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Պերուին։

11 մետրանոցից առաջ ավստրալացիների գլխավոր մարզիչը փոխարինել է դարպասապահին։ Դարպասապահ Էնդրյու Ռեդմեյնը 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ օրիգինալ պահվածք է դրսևորել՝ անընդհատ պարելով ու շարժվելով դարպասային գծի մոտ։

Արդյունքում նա կարողացավ հետ մղել պերուացիների վճռական վեցերորդ հարվածը և հաղթանակ բերել իր թիմին։

Ավստրալիան աշխարհի առաջնության եզրափակիչին կմասնակցի D խմբում՝ Դանիայի, Ֆրանսիայի և Թունիսի հետ միասին։ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում՝ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր