Նորաշենում կայացել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին
Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում կայացել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սամսոն Առաքելյանին և հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում է Բերդի համայնքապետարանը։
Հունիսի 10-ին և 11-ին կայացած հուշամրցաշարին մասնակցել են Այգեձորի, Բերդի, Նորաշենի, Չինարիի, Ներքին Կարմիրաղբյուրի, Վերին Կարմիրաղբյուրի, Տավուշի, Պառավաքարի և N զորամասի թիմերը։
Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել են Նորաշենի, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար Վերին Կարմիրաղբյուրի և Ներքին Կարմիրաղբյուրի թիմերը: Գավաթը հաղթող թիմին է հանձնել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը: