1208 դիտում
09:29 11-06-2022
Վաշինգտոնում հարգեցին կոմունիզմի ավելի քան 100 միլիոն զոհերի հիշատակը․ «Ամերիկայի ձայն»
Բռնակալական վարչակարգերը տապալվում են միայն այն ժամանակ, երբ նրանց դեմ են դուրս գալիս խիզախ մարդիկ, իր ելույթում ասել է «Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամի» նախագահ Էնդրյու Բրեմբերգը Վաշինգտոնի կենտրոնում տեղադրված Կոմունիզմի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կազմակերպած միջոցառմանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ավելի քան մեկ տասնյակ տարի ամեն հունիս ամսին այստեղ են հավաքվում տասնյակ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, բազմաթիվ կազմակերպությունների և միությունների անդամներ ու իրավապաշտպաններ՝ կոմունիզմի ավելի քան հարյուր միլիոն զոհերի հիշատակը հարգելու և հուշարձանին ծաղկեպսակ տեղադրելու նպատակով:
Արարողության կազմակերպիչ, շուրջ երեք տասնյակ տարի առաջ Վաշինգտոնում հիմնված, «Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամ»-ի նախագահ Բրեմբերգն իր ելույթում կարևորում է այս միջոցառման անցկացումը՝ շեշտելով՝ այսպիսով մենք աշխարհին ենք հիշեցնում, որ ավելի քան մեկ ու կես միլիարդ մարդ այսօր շարունակում է մնալ այս գաղափարախոսության ճիրաններում:
«Մեզ համար ազատ աշխարհում չափազանց կարևոր է ոգեկոչել ու հիշատակել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել կամ տառապել կոմունիզմից: Դա վերաբերում է ինչպես նրանց, ովքեր այսօր արդեն ազատ են, այնպես էլ նրանց, ովքեր շարունակում են տառապել կոմունիզմից»,- Ամերիկայի ձայնի հետ զրույցում ասել է հիմնադրամի նախագահը:
Հիմնադրամի պատվավոր նախագահ դոկտոր Լի Էդվարդցը իր ելույթում ընդգծել է, որ այս տարվա միջոցառումն ունի հատուկ նշանակություն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով: Ըստ նրա՝ այն դժվար է տարանջատել մարքիստ-լենինյան կոմունիստական մահաբեր ժառանգությունից, ուր, ըստ Էդվարդցի, գերիշխում է բռնությունն ու ուժի կիրառման սպառնալիքը: Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Պուտինն այս գաղափարախոսության հիմնական կրողներից է, քանի որ դաստիարակվել է խորհրդային բռնակալության խորհրդանիշ ՊԱԿ-ի գերատեսչության ներքո, ուր ծառայել է շուրջ 16 տարի:
«Այս մարքսիստական գաղափարախոսության ներքո է կայացել Վլադիմիր Պուտինը: Մեր միակ պատասխանն այն է, որ պատրաստ ենք հաստատկամ ու ամուր դիմակայել հնչեցվող սպառնալիքներին ու բռնությանը»,- ասում է Լին:
Միջոցառման ընթացքում հիմնադրամի կողմից ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին շնորհվեց Այլախոհների և մարդու իրավունքների պաշտպանության մրցանակը, որը Նավալնիի փոխարեն ստացավ նրա Հակակոռուպցիոն հիմնադրդամի փոխնախագահ Աննա Վեդուտը, ով ևս կարևորեց Ուկրաինայում պատեարզմի դադարեցումը:
«Որպեսզի հնարավոր լինի դադարեցնել Պուտինի և նրա շրջապատի սանձազերծած այս զզվելի պատերազմը, անհրաժեշտ է օգնել մեզ պայքարել հանուն ճշմարտության և հանուն նրա, որ այս ճշմարտությունը հասանելի դառնա Ռուսաստանի քաղաքացիներին»,- ասել է նա Ամերիկայի ձայնի հետ զրույցում:
Միջոցառումն ամփոփվեց ծաղկեպսակների տեղադրմամբ: Մեկ տասնյակից ավել դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները հերթով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին կոմունիզմի զոհերի հիշատակին: մասնակիցների թվում էին ԵՄ, Կանադայի, Գերմանիայի, Հուգարիայի, Մերձբալթյան երկրների, Մոլդովայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների բարձրաստիճան դիվանագետներ:

Նմանատիպ նյութեր
959 դիտում
13:27 17-03-2015
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
1366 դիտում
12:48 24-04-2015
Գյումրիում մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1024 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան