211652_close_icon
views-count761 դիտում article-date 13:27 17-03-2015

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը. նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ծիծեռնակաբերդի տարածքում: Սուրեն Մանուկյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ ու ներկայացրեց այն աջակցությունը, որ ցուցաբերել են տարբեր ազգության միսիոներներ, հայտնի գործիչներ Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված ու որբացած երեխաներին, կանանց ու ծերերին: Սուրեն Մանուկյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն դաժանության ու բռնության, այլև որոշ դեպքերում` մարդասիրության և նեցուկ լինելու պատմություն է իր մեջ կրում:

Նմանատիպ նյութեր