211652_close_icon
views-count1011 դիտում article-date 20:46 10-06-2022

Վարդան Բիչախչյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»

Վարդան Բիչախչյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ամենագլխավոր նորությունը

#WelcomeBICHAKHCHYAN

«Արարատ-Արմենիան» կգլխավորի անվանի հայ մասնագետ Վարդան Բիչախչյանը:

Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է բացառապես հայկական ակումբները՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Ընդ որում, հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դառնալով Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության չեմպիոն, ինչպես նաև՝ կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր:

Եվս 1 անգամ Հայաստանի գավաթի խաղարկությունում Բիչախչյանը հաղթանակի է հասել «Արարատի» ղեկին:

Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում են ներգրավված օգնականներ Ֆելիքս Խոջոյանը, Արտակ Օսեյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը,Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր