211652_close_icon
views-count2987 դիտում article-date 16:36 23-07-2020

Վարդան Բիչախչյանը նշանակվեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ

Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշանակվեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ: Այս առթիվ Վարդան Բիչախչյանը հրաժեշտի խոսքով դիմել է երկրպագուներին. «Սիրելի Շիրակցինե՛ր, առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբն՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։ Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․ Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր