211652_close_icon
views-count715 դիտում article-date 13:24 10-06-2022

Շիրակի մարզում կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի ցանքի աճ է սպասվում

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ 2022-ին, 2021-ի համեմատ, Շիրակի մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների աճման միտում ունեն։ Հատկապես կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի ցանքի աճ է սպասվում։

Գյուղատնտեսական ցանքատարածությունները դիտարկելու և ուսումնասիրելու, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի ընթացքին հետևելու, ինչպես նաև առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Աշոցք խոշորացված համայնքի Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն բնակավայրերում: Պատասխանատուներն այցելել են նաև Փոքր Սարիար բնակավայրում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար» ֆերմա, ինչպես նաև Սարապատ բնակավայրում «Սարապատի բարիքներ» ջերմոց:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակավայրերում պարարտանյութերի տրամադրման գործընթացին։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութեր: Ս/թ հունիսի 8-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների կողմից ձեռք է բերվել շուրջ 3500 տոննա ազոտական պարարտանյութ։

Նմանատիպ նյութեր