211652_close_icon
views-count25662 դիտում article-date 10:01 10-06-2022

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է, օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 52-ամյա Արմեն Տ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության նաև 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի  ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում  հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր