Մութ ամպեր` Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին․ վերջինս կասկածվում է նախկին հաշվապահի հետ 2 միլիոն 932 հազար դրամ գումար հափշտակելու և գանձապետական հաշիվ չվճարելու մեջ
SHAMSHYAN.com–ի տեղեկություններով, օրեր առաջ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում նյութեր են ստացվել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն, 46-ամյա Կարեն Լազարյանի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է վստահված գույքը հափշտակելու մեջ։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի 2024–2025 թվականներին ավարտած և դիպլոմ ստացած մոտ 20 ուսանողներ ունեցել են ուսման վճարների պարտքեր, որոնց առկայության պայմաններում ստացել են դիպլոմներ, ինչը կոպիտ խախտում է, որի պատասխանատուն հանդիսացել է Կ․Լազարյանը։
Վերջինիս գիտությամբ հափշտակվել և գանձապետական հաշվին չի վճարվել ընդհանուր 2 միլիոն 932 հազար դրամ գումար։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նշված ուսանողներն իրենց ուսման վճարները առձեռն վճարել են նախկին հաշվապահ, Սյունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Անուշ Քարամյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեի ձեռքի տակ է հայտնվել 2024–2025 թվականներին ավարտած 20 ուսանողների անվանացուցակը։
Ըստ տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել նաև Գորիսի բազմագործառութային քոլեջի ներկայիս տնօրեն, 48-ամյա Արմինե Կոլյանը։
Լուսանկարում քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։