«Վեոլիա Ջուր»-ն ու Շենգավիթի թաղապետարանը արհամարհած ունեն որ երկրորդ օրն է՝ Շիրակի փողոցում ջրախողովակի վնասման պատճառով խմելու ջուրը կորում է. ստեղծվել է մի քանի կիլոմետրանոց «գետակ», ավտոմեքենաներն էլ հայտնվում են փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում՝ ժողովրդին հայտնի ձիարշավարանից դեպի աերացիա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս և մի քանի կիլոմետր հոսում է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Առավոտվանից վթարվել է ջրախողովակը, ինչի պատճառով դիտահորը նստվածք է տվել։ Առավոտից զանգահարել ենք «Վեոլիա Ջուր» ու Շենգավիթի թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք։
Էդ կառույցների անպատասխանատու ու փնթի աշխատանքի պատճառով խմելու ջուրը էսպես գնում, կորում է, չեն էլ անհանգստանում դրա համար։ Հիմա հետաքրքիր է՝ ո՞վ է պատասխան տալու այն արհամարհական վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է բնության հարստություններից մեկի՝ ջրի կորստի նկատմամբ։ Հիմա եթե մի բնակիչ մեկ ժամ ուշ վճարումը կատարի, պատկերացնում ենք՝ ինչ իրարանցում կառաջանա «Վեոլիա Ջրի» մոտ. վայրկյաններ հետո այդ սպառողը կջրազրկվի։ Բա որ երկրորդ օրն է արդեն ջուրը գնում, կորում է, ո՞վ է պատասխան տալու։
Հույս չունենք ոչ «Վեոլիա Ջրից», ոչ էլ Շենգավիթի թաղապետարանից, դրա համար ցանկանում ենք, որ միջամտի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, և հնարավոր է՝ այդ ժամանակ սայլը տեղից շարժվի։ Էլ չենք ասում, որ հիմնականում մութ ժամերին ավտոմեքենաները ընկնում են այդ նստվածք ստացած դիտահորի փոսի մեջ և վնասվում»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի