24110 դիտում
23:58 08-02-2022
Ավտովթար Արմավիրի մարզում. 42–ամյա վարորդը, Mercedes-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է ջրատարում. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արսեն Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծաղկունք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Կամո Պետրոսյանն ու Էրիկ Գալստյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+