211652_close_icon
views-count95761 դիտում article-date 12:41 06-06-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. Խաշթառակ գյուղի խաչմերուկում բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն ու «06»-ը, կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 133.7 կմ հատվածում՝ Խաշթառակ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Խաշթառակի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի, եթե վիրավորներ լինեն, տեղում օգնություն ցուցաբերեն, անհրաժեշտության դեպքում էլ տեղափոխեն հիվանդանոց։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր