Արցախի կառավարությունը կաջակցի Հակոբավանքի վերականգնմանը. նախագահ Հարությունյանն այցելել է վանական համալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին՝ Հոգեգալստյան տոնին, այցելել է Հակոբավանքի վանական համալիր և մասնակցել Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը կարևորել է վանական համալիրի վերականգնման ծրագիրը, նշել, որ արդեն իսկ տրված է այդ նպատակով պետական անհրաժեշտ միջոցներ տրամադրելու հանձնարարական։
Տեսանյութը՝ News.am-ի



