4786 դիտում
20:44 20-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Օձունի վանական համալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Օձունի վանական համալիր, որը միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է վանական համալիրի տարածքում։
Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով և որմնանկարներով: Այն եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը:
Հանրապետության նախագահը եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ միասնական աղոթք է հնչեցրել և մոմ վառել։ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մասին պատմող գիրք է նվիրել նախագահին։ Հովհաննես Օձնեցին Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 717 -728 թթ., Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքը։
Նախագահ Սարգսյանը զրուցել է նաև վանական համալիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով և հորդորել այցելել նաև Հայաստանի այլ պատմամշակութային վայրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
3696 դիտում
22:49 21-03-2020
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6310 դիտում
14:03 28-04-2021
Տեսաֆիլմ. Լոռի. պատմական հուշարձաններ, Օձունի վանական համալիր,1990թ.
11048 դիտում
21:56 13-08-2021
Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
985 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան