«Բեմը տունն է, որտեղ բալետի արտիստն իրեն զգում է կոմֆորտ զոնայում». Aravot.am
aravot.am-ը ներկայացնում է հարցազրույց՝ բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանի հետ.
– Ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել բալետով, ի՞նչ խոչընդոտների եք բախվել։
– Բալետով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից՝ Վանուշ Խանամիրյանի պահանջով։ Երեւի միակ խոչընդոտն այն էր, որ ես չունեի բալետային տվյալներ բնությունից:
– Քանի՞ կերպարների եք մարմնավորել։
– Մարմնավորել եմ 11 տարբեր կերպարներ` Սպարտակ՝ «Սպարտակ» բալետում, Արմեն` «Գայանե» բալետում, Բազիլ եւ Էսպադա՝ «Դոն Կիխոտում», Արբենին եւ Զվեզդիչ՝ «Դիմակահանդեսում», Պատանի` «Շոպենիանայում, Արքայազն՝ «Մարդուկ Ջարդուկում», Կոմս Բալ` «Չիպոլինո» բալետում, Սպա` «Կարմեն» բալետում, Սոլոր` «Բայադերկա» բալետում:
– Ո՞րն է ամենասիրելին եւ ինչո՞ւ։
– Կարող եմ առանձնացնել Սպարտակի, Արբենինի եւ Կոմս Բալի կերպարները։ Սպարտակի եւ Արբենինի կերպարները հոգեհարազատ են։ Երկուսն էլ հզոր կերպարներ են իրենց գույներով, երկուսի դեպքում էլ արտիստը հնարավորություն ունի ստեղծագործելու։ Իսկ Կոմս Բալն ուղղակի իմ լավ ընկերն է, ում սիրում է հանդիսատեսը եւ ով ինձ բերեց մեծ հաջողություն եւ շնորհեց «Արտավազդ» մրցանակ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։