211652_close_icon
views-count32047 դիտում article-date 13:47 02-06-2022

Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Scania բեռնատարն ու ՎԱԶ 2115-ը, օպերատիվ են գործել պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Մերուժան Մարգարյանի վարած Scania մակնիշի բեռնատարն ու Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Էդգար Պարանյանի վարած ՎԱԶ 2115 մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Սերգեյ Հակոբյանն ու Գնել Պարանյանը։ 

Վթարի փաստով Լոռու մարզի պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել ՎԱԶ 2115-ին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր