1375 դիտում
14:57 01-06-2022
Մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը: Աշխատանքները ղեկավարում է ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վանանդ Գրիգորյանը:
«Տարածքային սեյսմիկ սանդղակի անհրաժեշտության, դրա մշակման գիտական և կիրառական հիմքերը դրվել են 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների լայնածավալ ուսումնասիրման ժամանակ՝ Գյումրի և Սպիտակ քաղաքների տարածքներում երկրաշարժի ինտենսիվության գնահատման և խոշորամասշտաբ մակրոսեյսմիկ քարտեզներ կազմելու նպատակով։
Տարածքային սեյսմիկ սանդղակի մշակման հիմքում դրվել է երկու կարևոր գործոն: Առաջինը՝ ի տարբերություն ներկայում օգտագործվող MSK-64 սանդղակի՝ շինությունների տիպայնացումն իրականացվելու է ոչ թե ըստ նրանց կոնստրուկտիվ հատկությունների, այլ ըստ նրանց իրական սեյսմազինվածության աստիճանի։ Երկրորդը՝ հաշվի են առնվելու մեր տարածաշրջանի շինարարության իրականացման ազգային-ավանդական առանձնահատկությունները և երկարամյա փորձը։
Շենքերի և շինությունների մեր կողմից առաջարկված նախնական տարակարգման հիման վրա իրականացվեցին մանրամասն մակրոսեյսմիկ հետազոտություններ Սպիտակի երկրաշարժի ազդեցության գոտում գտնվող գրեթե բոլոր բնակավայրերում: Կազմվեցին Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքների մանրամասն մակրոսեյսմիկ քարտեզները», - ներկայացրեց Վանանդ Գրիգորյանը։
Տարածքային սեյսմիկ սանդղակի կիրառական նշանակությունը պայմանավորված է երկրաշարժերի ինտենսիվության առավել իրատեսական գնահատման անհրաժեշտությամբ՝ առավել օբյեկտիվ ու արդյունավետ հակասեյսմիկ քաղաքականություն իրականացնելու նպատակով։
«Սեյմիկ շրջանացման, միկրոշրջանացման մեթոդների կատարելագործում, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակում՝ տարածքային առանձնահատկությունների հաշվառմամբ» թեմայով աշխատանքները կատարվում են ՀՀ ԳԱԱ Նախագահության կողմից հաստատված հիմնարար գիտական հետազոտությունների ծրագրի շրջանակում։ Կատարված հետազոտությունները զեկուցվել են մի շարք միջազգային գիտաժողովներում:

Նմանատիպ նյութեր
973 դիտում
19:03 05-04-2020
Տիգրան Ավինյան. Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել
1048 դիտում
15:00 01-09-2023
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է
Այս բաժնից
502 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
679 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
688 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը