Մակրոնը եվրոպացիների պարտականությունն է համարել Կիևի և Մոսկվայի միջև երկխոսության հաստատմանն օգնելը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացիների պարտքն է համարում աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը։
«Մեր՝ որպես եվրոպացիների պարտականությունն է օգնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին», - ասել է Մակրոնը լրագրողներին՝ Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթնաժողովի շրջանակներում։