793 դիտում
20:26 20-05-2015
Քննարկվել են Երևանի և Մեխիկոյի միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը` Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:
«Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչն էլ ավելի է պարտավորեցնում մեզ գործընկերային կապեր հասատել նաև երկու մայրաքաղաքների միջև: Ցավոք, երկու պետությունների մայրաքաղաքներն այսօր դեռևս չեն փոխգործակցում և, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի և Մեխիկոյի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ հարաբերություններ հաստատելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, առավել ևս հաշվի առնելով երկու երկրներում արտակարգ և լիազոր դեսպանների կողմից տարվող հետևողական աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնն իր հերթին ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Մեխիկոյի միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն:
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է Գաբրիելա Կուեվաս Բարրոնը:
Շնորհակալություն հայտնելով փոխգործակցության պատրաստակամության համար և իր հերթին կարևորելով միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակում քննարկելու երկկողմ կապերի հաստատման ու ամրապնդման ցանկացած նախաձեռնություն:
Նմանատիպ նյութեր
787 դիտում
22:09 05-02-2025
Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր
1515 դիտում
13:59 14-10-2022
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
2242 դիտում
19:15 21-07-2016
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշում
Այս բաժնից
658 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1072 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի
808 դիտում
14:06 06-02-2025
Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան