211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը այցելել է մարզահամերգային համալիր՝ դիտելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մենամարտերը

views-count1483 դիտում article-date 22:18 30-05-2022

News.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստրերից երկուսի հետ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ դիտելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի այսօր կայանալիք մենամարտերը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի վաղ ընդունել էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովին, որն էլ հանդիպման վերջում նրան հրավիրել էր դիտելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի այսօր կայանալիք մենամարտերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Բազեյանն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:2 հաշվով:

Նմանատիպ նյութեր