211652_close_icon
views-count2246 դիտում article-date 22:23 21-03-2015

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում այսօր կայացել են կիսաեզրափակիչ մենամարտերը

Մարտի 21-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: 49 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տոնեցին և եզրափակչի ուղեգիր նվաճեցին գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը և բանակային Արտյոմ Ալեքսանյանը: 52 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Բարեղամ Հարությունյանը հաղթեց Գարեգին Ավետիսյանին Նարեկ Աբգարյանն էլ առավելության հասավ Դավիթ Սարգսյանի նկատմամբ: 56 կգ քաշային կարգի եզրափակչի ուղեգրի համար պայքարում Արամ Ավագյանը հաղթեց Սուրեն Առաքելյանին, իսկ Հենրիկ Մոքոյանը դժվարին պայքարում առավելության հասավ Էրիկ Պետրոսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը առավելության հասավ Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն Արթուր Վարդանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեց Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արսեն Պողոսյանը, ով առավելության հասավ Տարոն Կարապետյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Արա Պուլուզյանն ու Հովհաննես Բաչկովը, 69-ում Լեո Պապյանն ու Արման Դարչինյանը: 75 կգ քաշային կարգում գյումրեցի Գագիկ Բոյանը առավելության հասավ Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իսկ դինամոյական Արթուր Սարգսյանն էլ ուժեղ գտնվեց իր ակումբակից Սերգեյ Սարգսյանի հետ պայքարում: 81կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց և եզրափակչի ուղեգիր նվաճեց Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Նիկոլ Արությունովը , ով առավեության հասավ Տոնական Խաչատրյանի նկատմամբ: Այս քաշային կարգի մյուս մենամարտում Ավետիս Հարությունյանը առավելության հասավ Արտյոմ Գալստյանի նկատմամբ: Վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը, որոնք կմեկնարկեն 14:30-ին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր